Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կհիմնանորոգվի Շնողի համայնքապետարանի վարչական շենքը
30.06.2020
Շնող համայնքում այս տարի իրականացվելիք սուբվենցիոն ծրագրերից հերթականը համայնքապետարանի վարչական շենքի հիմնանորոգումն է, ինչը մեծ կարևորություն ունի համայնքի համար: Շենքը խարխուլ վիճակում է. 1970թ.-ից ի վեր այստեղ նորոգման որևէ աշխատանք չի իրականացվել:
Ծրագրի ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմում է շուրջ 23մլն դրամ, որից 14մլն դրամը` համայնքային ներդրումն է, մնացածը կֆինանսավորվի պետբյուջեից:
Ծրագրով կիրականացվեն շենքի հիմքերի և աստիճանամարշերի, արտաքին և ներքին պատերի ու միջնորմների ամրացման աշխատանքներ, կվերակառուցվեն աշխատասենյակները:
Ծրագրի շահառու են համայնքի բոլոր բնակիչները: