Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վահագնի համայնքը ձեռք կբերի գյուղտեխնիկա և գյուղսարքավորումներ
29.06.2020
Վահագնի համայնքն իր կարիքների համար պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն միջոցներով այս տարի ձեռք կբերի գյուղտեխնիկա և գյուղսարքավորումներ, իսկ արդյունքը կլինի այն, որ համայնքում մշակվող հողատարածքները կավելանան 35 հեկտարով:
Ծրագրի ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմում է 8 մլն դրամ դրամ, որից 4 մլն-ը համայնքային ներդրումն է:
Նախատեսվում է գնել ցորենի ու կարտոֆիլի շարքացան և կարտոֆիլ հանող սարքավորում:
Ծրագրի շահառու է շուրջ 150 տնային տնտեսություն: