Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ասֆալտապատման աշխատանքներ՝ Օձուն համայնքի բնակավայրերում
29.06.2020
Օձուն համայնքի Օձուն և Այգեհատ բնակավայրերում կասֆալտապատվի ընդհանուր առմամբ 1000 գծմ երկարությամբ փողոց(Օձուն բնակավայրի 13-րդ փողոցի 650 գծմ և Այգեհատ բնակավայրի 11-րդ փողոցի 350 գծմ երկարությամբ հատվածները): Արդյունքում շուրջ 500 բնակիչ կօգտվի բարեկարգ ճանապարհներից:
«Համայնքի բնակավայրերի փողոցների վերանորոգում և ասֆալտապատում» ծրագրի ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմում է 55 մլն 970 հազար դրամ, որից 25 մլն 186 հազար դրամը համայնքային ներդրումն է: