Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տաշիրում կիրականացվի «Համայնքային սեփականություն հանդիսացող շենքերի վերանորոգում» ծրագիրը
29.06.2020
Այս տարի սուբվենցիոն միջոցներով Տաշիր համայնքի «Համայնքային սեփականություն հանդիսացող շենքերի վերանորոգում» ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերանորոգել Բլագոդարնոյե, Դաշտադեմ, Լեռնահովիտ, Կաթնառատ, Մեդովկա, Մեղվահովիտ, Սարատովկա բնակավայրերի վարչական կենտրոնները` բնակիչների սպասարկումը պատշաճ մակարդակով ապահովելու համար: Նախատեսվում է նաև համայնքային սեփականություն հանդիսացող տեխնիկական միջոցների համար կառուցել 2 կայանատեղի, վերանորոգել համայնքի միակ արվեստի դպրոցը, որն այժմ ունի 160 սան:
Ծրագրի ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմում է 99 մլն 183 հազար դրամ, որից 30 մլն 803 հազար դրամը համայնքային ներդրումն է, 23 մլն 748 հազարը կներդրվի բարերարի կողմից, իսկ գումարի մնացյալ մասը կհատկացվի պետբյուջեից:
Ծրագրի շահառու է համայնքի ողջ բնակչությունը: