Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հայտարարություն
29.06.2020
Լոռու մարզպետարանը, <<ԱՌՔ>> բարեգործական հիմնադրամը և <<Ֆուլեր Տնաշինական Կենտրոն>> ԲՀԿ-ն հայտարարում են Վանաձոր քաղաքի Սանկտ-Պետերբուրգ տնակային ավանի ընտանիքների դիմումների ընդունելություն Տարոն 4 թաղամասում կառուցվող քարե բնակարանների ընտանիքների ընտրության համար։ Բնակարանների արժեքի 50 տոկոսը՝ 5․000․000 (հինգ միլիոն) դրամը ընտանիքների համար լինելու է անհատույց նվիրատվություն: Մնացած փոխհատուցվող մասը ընտանիքները վերադարձնելու են անտոկոս փոխառության կարգով, բնակարանամուտից հետո, 10-15 տարվա ընթացքում:
Ուշադրություն
Դիմել կարող են միայն Վանաձոր քաղաքի Սանկտ-Պետերբուրգ տնակային ավանի ժամանակավոր կացարաններում բնակվող 4 (չորս) և ավել անձից բաղկացած ընտանիքները։
Դիմումների ընդունման համար խնդրում ենք նախապես գրանցվել <<Ֆուլեր Տնաշինական Կենտրոն>>-ի գրասենյակում և տեղեկանալ մանրամասներին։
Ուշադրություն, դիմումները լրացնելու համար գրանցման վերջնաժամկետն է 2020 թվականի հուլիսի 30-ը, ժամը 17:00:
Հասցե: Լոռու մարզպետարան, 111 սենյակ
Հեռախոս: 0322 42801