Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կվերանորոգվեն Օձուն և Մղարթ բնակավայրերի համայնքային դահլիճները
26.06.2020
Օձուն խոշորացված համայնքը սուբվենցիոն միջոցներով այս տարի կվերանորոգի Օձուն և Մղարթ բնակավայրերի համայնքային դահլիճները, որոնք կծառայեն բնակավայրերին՝ տարաբնույթ միջոցառումների անցկացման համար:
Օձուն բնակավայրի համայնքային դահլիճի նորոգման ծրագրի ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմում է շուրջ 11 մլն 723 հազար դրամ, որից 7 մլն 332 հազար դրամը համայնքային ներդրումն է:
Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է վերանորոգել շուրջ 200 քառ. մետր ընդհանուր մակերեսով դահլիճը, որը կծառայի Օձուն խոշորացված համայնքի 9 բնակավայրի շուրջ 8000 բնակչի:
Մղարթ բնակավայրում ծրագրի ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմում է 9 մլն 752 հազար դրամ, որից 5 մլն 851 հազար դրամը համայնքային ներդրումն է:
Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է վերանորոգել շուրջ 200 քառ. մետր ընդհանուր մակերեսով դահլիճը, որը կծառայի Մղարթի շուրջ 500 բնակչի: