Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Յուրքանչյուրիս պատասխանատվությունը համավարակի դեմ պայքարի հարցում խիստ կարևոր է: ԵՎ այդ մեկ մարդը դու ես…
23.06.2020
Արդեն մի քանի օր է՝ Լոռու մարզպետարանի կողմից իրականացվում է դիմակների բաշխման ակցիա:
Մարզպետարանի պաշտոնյաները մարզի համայնքների ղեկավարների, պատասխանատու աշխատակիցների մասնակցությամբ, շրջելով համայնքների տարածքում, ոչ միայն տրամադրում են դիմակներ, այլև բացատրում են դրանց կրման կանոնների և կարևորության մասին.
-Յուրքանչյուրիս պատասխանատվությունը համավարակի դեմ պայքարի հարցում խիստ կարևոր է: ԵՎ այդ մեկ մարդը դու ես…
Ակցիան արդեն իսկ իրականացվել է Թումանյան, Ալավերդի, Ստեփանավան, Տաշիր, Լոռի Բերդ, Լեռնապատ, Արջուտ, Բազում, Շահումյան համայնքներում:
Այն կշարունակվի նաև այսօր: