Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հավանության է արժանացել ևս 7 սուբվենցիոն ծրագիր
22.06.2020
Սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստում քննարկվել և հավանության է արժանացել ևս 7 ծրագիր:
Հաստատված ծրագրերն են. Գյուլագարակ համայնքի «Կուրթան, Վարդաբլուր, Գյուլագարակ, Գարգառ բնակավայրերի համայնքային ճանապարհների ասֆալտապատում», Լեռնավան համայնքի «Համայնքի կենտրոնական ջրահեռացման համակարգի վերակառուցում», Մեծավան համայնքի «Համայնքի ջրահեռացման համակարգի վերակառուցում», Սպիտակ համայնքի «Համայնքի 3 բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության և էներգախնայողության բարձրացում», Ստեփանավան համայնքի «Համայնքի մի շարք փողոցների մայթերի հիմնանորոգում», Լեռնանցք համայնքի «Համայնքի կենտրոնական ճանապարհի ջրահեռացման համակարգի կառուցում և հենապատի վերակառուցում» և Արջուտ համայնքի «Համայնքի կենտրոնական ճանապարհի մասնակի վերանորոգում տուֆ քարով» ծրագրերը:
Այսպիսով, ներկա դրությամբ մարզում հաստատված է ընդհանուր առմամբ 71 ծրագիր:
Հիշեցնենք, որ մարզի համայնքների կողմից 2020թ. ներկայացվել է 98 սուբվենցիոն ծրագիր՝ ընդհանուր առմամբ 4 մլրդ 728,8 մլն դրամ արժողությամբ: