Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մեծ Պարնի համայնքում կիրականացվի «Մշակույթի տան ամրացման և մարզադահլիճի հիմնանորոգման աշխատանքներ» ծրագիրը
17.06.2020
Մեծ Պարնի համայնքը 2020թ. համար ներկայացրել է 2 սուբվենցիոն ծրագիր, որոնցից մեկն արդեն իսկ հաստատվել է:
Պետություն-համայնք համատեղ ներդրմամբ այս տարի կիրականացվի «Մշակույթի տան ամրացման և մարզադահլիճի հիմնանորոգման աշխատանքներ» ծրագիրը:
Հատկապես գյուղական համայնքներում ժամանցի վայրերի սակավության կամ բացակայության պայմաններում նմանատիպ ծրագրերը մեծ կարևորություն ունեն և նպատակ՝ համայնքի երիտասարդների և պատանիների առօրյան դարձնելու առավել հետաքրքիր ու բազմազան:
Ծրագրի ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմում է 40.360.200 դրամ, որից 24.216.100 դրամը` համայնքային ներդրումն է: Ծրագրի իրականացման արդյունքում կամրացվի է 43 մ * 24 մ արտաքին չափերով մշակույթի տունը, ինչպես նաև ամբողջությամբ կհիմնանորոգվի մարզադահլիճը:
Աշխատանքների ավարտին հնարավոր կլինի համայնքում կազմակերպել ինչպես սպորտային, այնպես էլ՝ մշակութային զանազան խմբակների գործունեությունը: Ծրագրի շահառու են ինչպես համայնքի շուրջ 2200, այնպես էլ՝ հարակից համայնքների բնակիչները: