Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետարանին են տրամադրվել էլեկտրական ջերմաչափեր մարզի նախադպրոցական ուսումնական հաստատություններին և նախակրթարաններին բաշխելու նպատակով
16.06.2020
Լոռու մարզպետարանի, ԱՄՆ դեսպանատան ռազմական համագործակցության գրասենյակի և Վանաձորի բնակչուհի Լիլիա Աբրահամյանի համագործակցության արդյունքում Լոռու մարզպետարանին այսօր տրամադրվել է թվով 81 էլեկտրական ջերմաչափ՝ մարզի նախադպրոցական ուսումնական հաստատություններին և նախակրթարաններին բաշխելու նպատակով:
Աջակցությունը մարզին ցուցաբերվել է ԱՄՆ դեսպանատան ռազմական համագործակցության գրասենյակի «ԱՄՆ ցամաքային ուժերի Եվրոպական հրամանատարության հումանիտար օգնության» ծրագրի շրջանակներում, որի համակարգողն է հանդիսանում Անի Մելքումյանը: Ի դեպ, մարզին աջակցելու նախաձեռնության հեղինակները Լիլիա Աբրահամյանը և Անի Մելքումյանն են: Լոռու մարզպետարանն իր խորին երախտագիտությունն է հայտնում համավարակով պայամանվորված ստեղծված իրավիճակում մարզին ցուցաբերված աջակցության համար և հույս հայտնում, որ համագործակցությունը կշարունակվի նաև այլ ծրագրերի շրջանակներում: