Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կապիտալ կնորոգվեն Վանաձորի Չուխաջյան և Լալվարի փողոցներն ու մայթերի
16.06.2020
Վանաձորցիների համար երկար սպասված Չուխաջյան և Լալվարի փողոցների կապիտալ հիմնանաորոգման ծրագիրն այս տարի ի վերջո կայնքի կկոչվի պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն միջոցներով:
Վանաձոր համայնքի «Չուխաջյան, Լալվարի փողոցների և մայթերի կապիտալ նորոգում» ծրագրի ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմում է 426.861.850 դրամ, որից 192.087.038 դրամը` համայնքային ներդրումն է:
Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է համապատասխանաբար 2250 և 290 մետր երկարությամբ փողոցների հիմնանորոգում կատարել:
Կարևոր է նաև, որ աշխատանքների ավարտից հետո կբեռնաթափվի Վանաձոր-Դիլիջան մայրուղին` Երևանյան խճուղին, ինչպես նաև կբարեկարգվի Վանաձորի բուսաբանական այգի տանող ճանապարհը:
Շահառու է շուրջ 35.000 մարդ: