Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սարահարթ համայնքում այս տարի ֆուտբոլի դաշտ կկառուցվի

15.06.2020

 Առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված ծրագրեր Սարահարթ համայնքում վաղուց էին մտմտում, և ահա այս տարի համայնքի հատկապես երիտասարդների և պատանիների համար երկար սպասված ֆուտբոլի դաշտի կառուցման նախաձեռնությունը կյանքի կկոչվի պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրով:
Սարահարթ համայնքի «Ֆուտբոլի դաշտի կառուցում» ծրագրի ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմում է 40.009.700 դրամ, որից 24.005.800 դրամը` համայնքային ներդրումն է:
Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է 60մ * 98 մ արտաքին չափերով ֆուտբոլի դաշտի կառուցում:
Ծրագրի հիմնական շահառու է համայնքի շուրջ 850 բնակիչ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:45:13