Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետը` «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Լոռու ԳԳՄ տնօրենին. Ալավերդիում գազատարի անցկացումը չպետք է լինի ի վնաս բնակիչների

13.06.2020

 Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն այսօր ընդունեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Լոռու ԳԳՄ տնօրեն Վարդան Բաղդասարյանին, ընկերության այլ պատասխանատու պաշտոնյաների, Ալավերդի խոշորացված համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանին՝ Ալավերդիում ստորգետնյա գազատարի մի հատվածը վերգետնյա, սակայն ոչ ակնահաճո` ճամփեզրյա հենապատին կից անցկացնելու հետ կապված ալավերդցիների բազմաթիվ դժգությունների պատճառները քննարկելու և լուծման արդյունավետ տարբերակներ գտնելու նպատակով: Քննարկմանը ներկա էր նաև մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը:
Բնակչի ու համայնքի շահը գերակա համարելով` Ա. Ղուկասյանը «Գազպրոմ Արմենիայի» ներկայացուցիչներին հորդորեց. չնայած նրան, որ Ալավերդու համայնքապետը, մի շարք նրբություններ հաշվի չառնելով, տվել է գազատարը մայթեզրյա հենապատի վրայով անցկացնելու համաձայնությունը, նախընտրելի տարբերակը համայնքի համար կարող է լինել Թումանյան փողոցում իրականացվող ստորգետնյա գազատար խողովակը հենապատի դրսի կողմից կոնսուլային եղանակով տեղադրումը:
-Մենք գիտակցում ենք, որ այս տարբերակով խնդրի լուծման համար ավելի շատ ֆինանսական միջոցներ կպահանջվեն, սակայն այս պարագայում կարևորում ենք խնդրի լուծման հենց այս տարբերակը' ի շահ Ալավերդու ու ալավերդցու,-նշեց մարզպետը:
Ա. Ղուկասյանը նշված առաջարկությամբ գրություն կուղարկի նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանին' ներկայացնելով խնդրի հետ կապված իր մոտեցումը:
Մարզպետը համայնքի ղեկավար Ս. Խեչումյանին հորդորեց համայնքային պատշաճ դիմագիծ ունենալու հարցում ցուցաբերել սկզբունքայնություն, իսկ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերը քննարկել շահառուների' բնակիչների հետ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:45:13