Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ա. Ղուկասյան.«Խնդիրներ կարող են ծագել նաև աշխատանքների ընթացքում, բայց դրանք չեն կարող խոչընդոտել շինարարությունը ժամանակին և որակով իրականացնելուն»

12.06.2020

 Այսօր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի, մարզպետարանի պատասխանատու մի խումբ պաշտոնյաների և «Ֆուլլեր տնաշինական կենտրոնի» ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցություն էր հրավիրվել «Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովում» միջոցառման շրջանակներում այս տարի հատկացված միջոցներով 153 ընտանիքի համար տների կառուցման հետ կապված մի շարք հարցերի քննարկման նպատակով:
Ինչպես հայտնի է ՀՀ կառավարության 2020թ. մայիսի 7-ի N712-Ն որոշմամբ մարզին հատկացված 1,868 մլրդ դրամից 1,819 մլրդ դրամը նախատեսված է Լոռու մարզի գյուղական բնակավայրերում ծրագրի շահառու ճանաչված 153 ընտանիքի համար բնակելի տների կառուցման նպատակով (1,817 մլրդ դրամը՝ բուն շինարարական, իսկ 1,989 մլն դրամը՝ արդեն շինարարությունն ավարտված բնակելի տների չափագրման աշխատանքների համար):
Մարզպետարանի մասնագետները և «Ֆուլլեր տնաշինական կենտրոնի» ներկայացուցիչները, նախորդ օրերին շրջելով համայնքներում, ուսումնասիրություններ են իրականացրել բոլոր շահառուների տնամերձերում՝ վերհանելով բոլոր խնդիրները: Արդյունքում պարզ է դարձել, որ նշված շահառուներից 42-ը անավարտ շինություններ ունեն, ընդ որում դրանցից 10-ի միայն նկուղային հարկն է կառուցված: Մյուս շահառու ընտանիքների համար տները պետք է կառուցվեն նոր հիմքից:
Քննարկման արդյունքում առաջարկվեց շինարարության մեկնարկը տալ հիմքից կառուցվող տներից: Իսկ մինչ այդ կիրականացվեն վերոնշյալ 42 անավարտ տների նախագծանախահաշվային աշխատանքները(նրանք, որոնք բացակայում են), մի շարք նախապատրաստական աշխատանքներ՝ անհրաժեշտության դեպքում գեոդեզիական հետազոտություններ և այլն:
Մարզի ղեկավարին ներկայացվեց նաև, որ կան խնդրահարույց տնամերձեր, որտեղ դժվար կլինի շինաշխատանքներ իրականացնել՝ տարածքների դժվարամատչելիության, տեխնիկական միջոցների անանցանելության և մի շարք այլ պատճառներով:
Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հանձնարարեց առաջիկա օրերին հրավիրել այն համայնքների ղեկավարներին, որոնց համայնքերում առկա են նշված խնդիրները, դրանց քննարկման և լուծման արդյունավետ տարբերակներ գտնելու նպատակով:
-Խնդիրներ կարող են ծագել նաև աշխատանքների ընթացքում, բայց դրանք չեն կարող խոչընդոտել շինարարությունը ժամանակին և որակով իրականացնելուն,-նշեց Ա. Ղուկասյանը:
Քննարկվեցին կազմակերպչական մի շարք այլ հարցեր ևս:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:45:13