Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԲԳՎ-ներ՝ 9 ընտանիքի

12.06.2020

 Հունիսի 12-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Բնակարանի գնման վկայագրեր(ԲԳՎ) հանձնեց «Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովում» ծրագրի շահառու հանդիսացող թվով 8 ընտանիքի ներկայացուցիչների՝ համավարակով պայմանավորված իրավիճակից ելնելով՝ նրանց ընդունելով առանձին-առանձին: Եվս մեկ ընտանիք ԲԳՎ ստանալու նպատակով կհրավիրվի առաջիկայում:
Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարության 2020թ. մայիսի 7-ի N712-Ն որոշմամբ պետբյուջեից «Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովում» միջոցառման շրջանակներում 1,868 մլրդ դրամ է հատկացվել Լոռու մարզին, որից շուրջ 49 մլն-ը դրամը՝ Սպիտակ քաղաքում և գյուղական բնակավայրերում ծրագրի շահառու ճանաչված 9 ընտանիքի բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու նպատակով ֆինանսական աջակցության տրամադրման համար:
Մարզի ղեկավարը շնորհավորեց ընտանիքներին այսքան տարիներ անց ի վերջո բնակարան ձեռքբերելու հնարավորություն ստանալու համար՝ նշելով, որ ԲԳՎ-ի մարման վերջնաժամկետը մինչև այս տարվա դեկտեմբեր 20-ն է:
Իրականացվելիք քայլերի վերաբերյալ բնակիչներին հանգամանալի տեղեկատվություն ներկայացրեց մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը՝ պատրաստակամություն հայտնելով օգնել ընտանիքներին մինչև գործընթացի վերջնական ավարտը:
Հարկ է նշել, որ նշված ընտանիքներից 4-ը Սպիտակ քաղաքից են, մեկական ընտանիքներ՝ Վահագնի, Գուգարք, Ջրաշեն և 2-ը՝ Լեռնապատ համայնքներից: Նրանց թվում են՝ 4՝ մեկ սենյակի, 1՝ 2 սենյակի, 2՝ 4 սենյակի և 1-ական՝ 3 սենյակի հավակնող ընտանիքներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:45:13