Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կիրականացվի Դարպաս համայնքի «Ճանապարհի պատվածքի և ծածկի ամբողջական վերանորոգում/կառուցում» ծրագիրը
10.06.2020
Լոռու մարզի Դարպաս համայնքը մարզկետրոն Վանաձորին կապող գլխավոր ճանապարհի՝ այդքան երկար սպասված բարեկարգման աշխատանքները պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում, կմեկնարկեն շատ շուտով:
Դարպաս համայնքի «Ճանապարհի պատվածքի և ծածկի ամբողջական վերանորոգում/կառուցում» ծրագրի ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմում է 16.424.440 դրամ, որից 7.391.000 դրամը` համայնքային ներդրումն է: Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է վերանորոգել ընդհանուր 334 մ երկարությամբ և 5 մ լայնությամբ ճանապարհ` ասֆալտապատման միջոցով: Ծրագրի շահառու է համայնքի ողջ բնակչությունը` շուրջ 2000 մարդ: