Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Գիշերային լուսավորության ապահովումը Սարամեջ համայնքի համար առաջնային խնդիրներից է
09.06.2020
Ծրագիրը հնարավոր կլինի իրականացնել այս տարի՝ պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն միջոցներով:
«Սարամեջ համայնքի գիշերային լուսավորություն» ծրագրի ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմում է 13.954.700 դրամ, որից 6.280.000 դրամը` համայնքային ներդրումն է:
Ծրագրով նախատեսվում է գիշերային լուսավորության ապահովում մոտ 3 կմ երկարությամբ ճանապարհահատվածում: Ծրագրի իրականացման արդյունքում կտեղադրվի նոր 82 լուսատու համայնքի գլխավոր և երկրորդային փողոցներում, Ծրագրի շահառու է հանդիսանում շուրջ 1400 բնակիչ: