Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սուբվենցիոն միջոցներով կվերանորոգվի Նորաշեն բնակավայրի մշակույթի տան դահլիճը
08.06.2020
Մարզում այս տարի սուբվենիցոն միջոցներով կիրականացվի նաև «Նորաշեն բնակավայրի մշակույթի տան դահլիճի վերանորոգում» ծրագիրը:
Ծրագրի ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմում է 25.412.732 դրամ, որից մոտ 15.247.639 դրամը` համայնքային ներդրումն է:
Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է մշակույթի տան շուրջ 215 քառ. մետր մակերեսով դահլիճի վերանորոգում:
Վերջինս կնպաստի պարի և մշակութային այլ խմբակների ստեղծմանը, ինչպես նաև հնարավորություն կտա հավուր պատշաճի անցկացնել միջոցառումները:
Ծրագրի շահառու են բնակավայրի բոլոր բնակիչները` շուրջ 1550 մարդ: