Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Պարենային օգնության 70 փաթեթ՝ ՀՀ-ում Արաբական Միացյալ էմիրությունների դեսպանատան կողմից
08.06.2020
Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ էմիրությունների դեսպանատան կողմից Լոռու մարզպետարանին է տրամադրվել պարենային օգնության 20 կիլոգրամանոց 70 փաթեթ, որոնք բաշխվել են վերջին ամիսներին Լոռու մարզպետարան դիմած սոցիալապես խիստ անապահով ընտանիքներին։
Լոռու մարզպետարանի աշխատակազմը՝ մարզպետ Անդրեյ Ղուկասյանի գլխավորությամբ, իր երախտագիտությունն է հայտնում դեսպանատանը, Արաբական Միացյալ էմիրությունների կառավարությանը համավարակով պայմանավորված ստեղծված իրավիճակում մարզին ցուցաբերված աջակցության համար։