Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Պետրովկա բնակավայրում կվերանորոգվի հանդիսությունների սրահը
08.06.2020
Սուբվենցիոն միջոցներով՝ պետություն-համայնք համատեղ ներդրմամբ այս տարի իրականացվող Սարչապետ համայնքի «Պետրովկա բնակավայրում հանդիսությունների սրահի վերանորոգում» ծրագրի ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմում է 23.243.200 դրամ, որից մոտ 13.945.920 դրամը` համայնքային ներդրումն է:
Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է շուրջ 110 քառ. մետր շենքի և 25 քառ. մետր օժանդակ շինության վերանորոգում:
Ծրագրի շահառու են բնակավայրի 64 տնային տնտեսությունները` շուրջ 282 մարդ: