Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի ղեկավարը հորդորեց հետևողականությամբ իրականացնել Պարետի ցուցումով սահմանված գործողությունները

05.06.2020

 Քիչ առաջ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հրատապ խորհրդակցություն անցկացրեց Վանաձոր, Ստեփանավան, Սպիտակ, Ալավերդի և Տաշիր համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Ներկայացնելով համավարակի տարածման հետ կապված մարզում ստեղծված ընդհանուր իրավիճակը՝ մարզի ղեկավարը հորդորեց հետևողականությամբ իրականացնել Պարետի ցուցումով սահմանված գործողությունները: Նա նշեց, որ անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել հատկապես հոգեհանգստի և թաղման արարողությունների կազմակերպմանը, որոնք ամենայն խստությամբ կվերահսկվեն ոստիկանության, մարզպետարանի և համայնքապետարանների աշխատակիցների կողմից:
-Ամենօրյա ռեժիմով ձեր ու նաև համայնքապետարանների աշխատակիցների կողմից պետք է շրջայցեր կազմակերպվեն՝ մարդկային կուտակումներ թույլ չտալու նպատակով,-ասաց Ա. Ղուկասյանը:
Քննարկվեցին խնդրի կարգավորման հետ կապված մի շարք այլ հարցեր ևս:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 09:47:02