Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կհիմնանորոգվի Ծաղկաբեր համայնքի 3-րդ փողոցի ջրագիծը
04.06.2020
Մարզում այս տարի իրականացվելիք, արդեն իսկ հաստատված սուբվենցիոն ծրագրերից հերթականը Ծաղկաբեր համայնքի «3-րդ փողոցի ջրագծի նորոգումն» է:
Ծրագրի ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմում է 9.386.160 դրամ, որից մոտ 3.285.160 դրամը` համայնքային ներդրում:
Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է վերանորոգել ընդհանուր 915 գծ/մ երկարությամբ ջրագիծ` փոխարինելով երկաթե խողովակները պոլիէթիլենայինով, տեղադրել պոլիմերավազային դիտահորեր:
Արդյունքում համայնքի բնակչության շուրջ 45 %-ը (շուրջ 160 տնային տնտեսություն) կայուն և անվտանգ ջրամատակարարում կունենա, ինչպես նաև շուրջ 60%-ով կնվազի ջրի կորուստը: