Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պարետի ցուցումները վերահսկելու նպատակով շրջայցերը կկրեն ամենօրյա բնույթ

04.06.2020

Հունիսի 4-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանի ուղեկցությամբ շրջայց իրականացրեց Վանաձորի կենտրոնական տարածքներում՝ Հայքի հրապարակից մինչը կլոր հանրախանութ ընկած տարածք՝ վերահսկելու Պարետի ցուցումների կատարումը՝ թե՛ տնտեսվարողների և թե՛ բնակիչների կողմից: Մարզի ղեկավարը և ոստիականապետը հետիոտն ուղևորվելով եղան նաև Լաչինի միջանցք կոչվող հատվածում, առանձին խանութներում՝ անձամբ հորդորելով դիմակները կրել ճիշտ ձևով:
Մարզի ղեկավարի դիտարկմամբ իրավիճակն այսօր նախորդ օրերի համեմատությամբ բավականին բարվոք էր, թեև առանձին դեպքերում քաղաքացիները և վաճառողները դիմակները կրում էին ոչ ճիշտ ձևով՝ չպաշտպանելով շնչուղիները: Պաշտոնյաները քաղաքացիներին հորդորեցին հետևել Պարետի ցուցումներին՝ չվտանգելով իրենց և շրջապատի անվտագնությունը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 09:47:02