Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սուբվենցիոն միջոցներով իրականացվող հերթական ծրագրերից են Վանաձորի «Աթլետիկայի օլիմպիական մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցի», «Հրաչյա Կլեյչյանի անվան թիվ 1 մշակույթի տան», «Հրանտ Մաթևո
04.06.2020
Այս տարի պետություն-համայնք համատեղ ներդրմամբ սուբվենցիոն միջոցներով իրականացվող հերթական ծրագրերից են՝ Վանաձոր համայնքի «Աթլետիկայի օլիմպիական մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցի»,«Հրաչյա Կլեյչյանի անվան թիվ 1 մշակույթի տան», «Հրանտ Մաթևոսյանի անվան գրադարանային համակարգի» հիմնանորոգումը: Ծրագրի ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմում է 112.300.975 դրամ, որից մոտ 67.380.600 դրամը` համայնքային ներդրումն է:
Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է Աթլետիկայի մարզադպրոցի համար`վարժասարքերի մարզադահլիճի կառուցում, դրսի վազքուղիների ասֆալտապատում և 120 մետր ռետինապատում, պարսպի և երկաթյա դարպասի կառուցում
Մակույթի տան համար` հատակների վերանորոգում, ներքին հարդարում, էներգաարդյունավետ լուսամուտներ և դռներ, նոր ջեռուցման և հակահրդեհային համակարգեր, սանհանգույցների նորոգում
Գրադարանային համակարգի համար` հատակների վերանորոգում, ներքին հարդարում, էներգաարդյունավետ լուսամուտներ և դռներ, նոր ջեռուցման և հակահրդեհային համակարգեր, սանհանգույցների նորոգում