Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզին նվիրաբերվեց թվային շարժական ռենտգեն համակարգ

03.06.2020

 Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի և «Թեղուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոյի միջև այսօր Լոռու մարզպետարանում կնքվեց թվային շարժական ռենտգեն համակարգի նվիրատվության պայմանագիր։
Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ձեռքբերելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համաձայնությունը, համավարակի տարածմամբ պայմանավորված ստեղծված իրավիճակից ելնելով, դիմել էր «Թեղուտ» ՓԲԸ-ին՝ մարզի առողջապահական համակարգին աջակցելու խնդրանքով: Ի պատասխան՝ «Թեղուտ» ՓԲԸ բաժնետերերի որոշմամբ միաձյան կերպով Լոռու առողջապահական համակարգին օգնելու որոշում էր կայացվել:
Շնորհակալություն հայտնելով մեծ աջակցության համար՝ մարզպետ Անդրեյ Ղուկասյանը նշեց, որ նվիրաբերված սարքավորումն արդեն իսկ տեղադրված է Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում:
-Մինչ այժմ կորոնավիրուսի ախտանիշներով հիվանդներին ինֆեկցիոն հիվանդանոցից ստիպված էինք լինում տեղափոխել Վանաձորի բժշկական կենտրոն, թիվ 2 և թիվ 3 համաբուժարաններ՝ ռենտգեն իրականացնելու համար, այժմ այդ խնդիրը լուծված կլինի,-ասաց մարզի ղեկավարը:
Վլադիմիր Նալիվայկոն իր հերթին նշեց, որ չափազանց ուրախ են համավարակի դեմ պայքարի գործում իրենց մի փոքր մասնակցությունն ունենալու համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:45:13