Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Բոլորը ստեղծված իրավիճակում պետք է շատ զգոն լինեն և հետևեն Պարետի ցուցումներին». մարզի ղեկավարն անակնկալ այցով եղավ Վանաձորի թիվ 3 համաբուժարանում

02.06.2020

Այսօր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անակնկալ այցով եղավ Վանաձորի թիվ 3 համաբուժարանում՝ Պարետի ցուցումով սահմանված կանոնների պահպանումը տեղում վերահսկելու նպատակով:Նրան ուղեկցում էր Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պարտականությունները կատարող Լուսինե Վարդանյանը:
Հենց մուտքի մոտ մարզի ղեկավարը նկատողության արժանացրեց մեկ երիտասարդ տիկնոջ առանց դիմակի և ձեռնոցների շենքից դուրս գալու համար և հարցի միջոցով տեղեկացավ, որ նա բուժհաստատության աշխատակցուհի է: Ձեռնոցներ չէր կրում նաև քարտադարանի աշխատակցուհին:
Այցելուներին հենց մուտքի մոտ ջերմաչափում արվեց և գրանցվեցին տվյալները, ապա առաջարկեցին մուտքի մոտ տեղադրված ալկոգելով ախտահանել ձեռքերը:
Հետագա շրջայցի ընթացքում մարզի ղեկավարը նաև ականատես եղավ, որ բուժհաստատության աշխատակիցները, թեև հիմնականում կրում էին դիմակներ, սակայն ձեռնոցները մեծ մասամբ բացակայում էին: Անդրեյ Ղուկասյանին ընդառաջ եկած համաբուժարանի տնօրեն Արտակ Եդոյանը մարզի ղեկավարի դիտարկմանն ի պատասխան վստահեցրեց, որ բոլոր աշխատակիցներին խիստ ցուցում է տրված՝ պահպանել սահմանված նորմերը, և նրանք յուրաքանչյուր օր ստանում են ձեռնոցներ և դիմակներ: Տնօրենը վստահեցրեց, որ նրանք, ովքեր չեն պահպանել կանոնները, կարժանանան նկատողության: Մարզի ղեկավարն ականատես եղավ նաև ոչ ընդմիջման ժամին աշխատասենյակում սնվող բուժաշխատողների, ինչը ևս անթույլատրելի համարեց:
-Իմ անակնկալ այցերը կարող են կրկնվել տարբեր հաճախականությամբ, լինելու եմ նաև մարզի այլ բուժհաստատություններում՝ անգամ հեռավոր գյուղական համայնքների: Բոլորը ստեղծված իրավիճակում պետք է շատ զգոն լինեն և հետևեն Պարետի ցուցումներին: Մեր խնդիրը համավարակի տարածման կանխարգելումն է, իսկ այս հարցում մենք զիջումների գնալ չեն կարող,-ասաց Ա. Ղուկասյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:45:13