Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն Լոռու մարզպետարանում

02.06.2020

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն այսօր ընդլայնված խորհրդակցություն անցկացրեց փոխմարզպետ Գայանե Մարկոսյանի, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և մարզպետարանի պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ:
Տեղեկատվություն ներկայացվեց նախորդ շաբաթ մարզի ղեկավարի կողմից տրված հանձնարարականների կատարման վերաբերյալ:
Մասնավորապես զեկուցվեց, որ Վանաձորի Բուլղարական տնակային ավանի հետ կապված խնդրի վերաբերյալ որևէ առաջընթաց չի գրանցվում, թեև հարցն անընդհատ օրակարգում է: Մասնավորապես խնդիրն այն է, որ այստեղ տեղակայված ժամանակավոր կացարանները պատկանում են բնակիչներին, մինչդեռ հողատարածքները՝ համայնքային սեփականության են: Մարզի ղեկավարի առաջարկությանը՝ հողատարածքները տրամադրել բնակիչներին, շուրջ մեկ տարի է, ինչ-ինչ պատճառներով լուծում չի ստանում:
Լոռու մարզպետարանի հողաշինության և հողօգտագործման բաժնի պետ Էդգար Հախվերդյանի տեղեկացմամբ, մարզի ղեկավարի դիրքորոշումը հարցի վերաբերյալ ներկայացված է Վանաձորի համայնքապետարանին: Հանդիպումներ են կազմակերպվել նաև տնակային ավանի բնակիչների հետ և առաջարկվել է նրանց խնդրի լուծման նպատակով դիմել քաղաքապետարան:
Մարզի ղեկավարը հանձնարարեց բնակիչներին հանգամանորեն ներկայացնել գործընթացի կազմակերպման ընթացակարգը և հետևողական լինել հարցի լուծման ուղղությամբ:
Ներկաները հանդես եկան նաև կատարված աշխատանքների մասին հաշվետվությամբ:
Փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը տեղեկացրեց, որ նախորդ շաբաթվա ընթացքում մարզպետարանի աջակցող խմբերի և կամավորների օգնությամբ շարունակվել է սննդօգնության բաշխումը մարզի կարիքավոր ընտանիքներին:
Տեղեկացվեց նաև, որ մարզում այս տարի իրականացվելիք մեծածավալ շինարարական աշխատանքներին մասնակցելու համար մարզպետարանի կողմից տարածված հայտարարությանն արձագանքել է շուրջ 1430 քաղաքացի, թեժ գծին ստացվել է 1130 հեռախոսազանգ:
Գ. Մարկոսյանը տեղեկատվություն ներկայացրեց նաև արդեն իսկ հաստատված 31 սուբվենցիոն ծրագրերի ընթացքի վերաբերյալ՝ նշելով, որ ընդհանուր առմամբ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն է ներկայացվել 98 ծրագիր: Փոխմարզպետը տեղեկատվություն ներկայացրեց մարզի ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարականների կատարման վերաբերյալ ևս:
Քննարկվեցին ստորաբաժանումների կողմից նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքների և ընթացիկ խնդիրների վերաբերյալ մի շարք այլ հարցեր նույնպես:
Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի պարտականությունները կատարող Արտյոմ Շահվերդյանը մասնավորապես ներկայացրեց, որ մեկնարկել են անտառատնկման աշխատանքները և ադեն իսկ տնկվել է 790 հազար տնկի: Ընդ որում, Ջիլիզայի անտառտնտեսությունը սեփական միջոցներով և նախաձեռնությամբ նախատեսվածից 65 հազար տնկի ավելի է տնկել: Մարզում նախատեսվում է տնկել ընդհանուր առմամբ 829 հազար տնկի: Աշխատանքներում ներգրավված է 467 շահառու:
Մարզում գարնանացանն ավարտված է. ցանվել է 8000 հա, շուրջ 600 հա-ով ավելի, քան նախորդ տարի:
Անդրեյ Ղուկասյանն, ամփոփելով խորհրդակցությունը, իր նկատառումները հայտնեց ստորաբաժանումների կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ:
Քննարկվեցին մի շարք այլ հարցեր ևս, տրվեցին հանձնարարականներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:45:13