Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Փա'ռք մեր հերոսներին Կեցցե' Հայաստանի Հանրապետությունը

01.06.2020

 Հայաստանի առաջին Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի տոնական օրվան նվիրված միջոցառումներն այս տարի համավարակի տարածման վտանգի պատճառով սակավամարդ էին:
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը,Գուգարաց թեմի առաջնորդ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, մարզպետարանի մի խումբ պաշտոնյաներ, այսօր վաղ առավոտյան այցելեցին Վանաձորի Կոտրած եկեղեցու տարածք։ Սեպուհ սրբազանը աղոթք հնչեցրեց առ Աստված հերոսամարտերում զոհված քաջորդիների հիշատակի համար, ապա ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին նահատակների հիշատակը և ծաղիկների խոնարհեցին Ղարաքիլիսայի հերոսամարտի հուշակոթողի մոտ:
Լրագրողների հետ զրույցում մարզի ղեկավարը հատկապես կարևորեց մայիսյան հերոսամարտերի պատմական նշանակությունը, որի արդյունքում վերականգնվել է հայ ժողովրդի
կորսված անկախությունն ու պետականությունը.
- Հայրենիքն ու նրա անկախությունը պաշտպանելու համար մարտական դիրքերում իրենց խիզախ ու անձնազոհ են դրսևորել նաև լոռեցիները և մենք այսօր հպարտությամբ ենք նշում, որ մեր հերոսական նախնիները քաջաբար են կռվել Ղարաքիլիսայի մատույցներում:
Այդ պատմական հերոսամարտերը վերադարձրել են հայ զինվորականի փառքը, մեր ժողովրդի հույսն ու հավատը՝ ապագայի հանդեպ: Հուսահատության եզրին կանգնած հայ ժողովուրդն իր մեջ ուժ է գտել մի վերջին գերբնական ճիգով կանգնելու թշնամու դեմ, հաղթելու և հետ շպրտելու նրան,-ասաց Ա. Ղուկասյանը:
Գայանե Մարկոսյանն իր խոսքում նշեց, որ մեր նախնիների սխրանքը ոգևորել է ապագա սերունդներին, մեր զինվորներին` քաջաբար կռվելու արցախյան հերոսամարտում, ապա նաև ապրիլյան քառօրյայի ժամանակ։
Փա'ռք մեր հերոսներին:
Կեցցե' Հայաստանի Հանրապետությունը։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 11:25:23