Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (EU-GALA) ծրագրի շրջանակներում հերթական աջակցությունը ցուցաբերվեց Լոռու մարզին
01.06.2020
«ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրի շրջանակներում մարզին հատկացվել է 9 տոննա հատիկաընդեղեն բակլազգի մշակաբույսերի (ոլոռ, սիսեռ, ոսպ, սոյա) էլիտային և առաջին վերարտադրության սերմացուներ։ Սերմացուները տրամադրվել են մարզի թվով 15 համայնքների գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարողներին՝ մարզում հատիկաընդեղեն մշակաբույսերի ցանքս իրականացնելու նպատակով:
Մարզում սոյան առաջին անգամ կմշակվի փորձնական։