Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ամփոփ տվյալները կներկայացվեն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը
27.05.2020
Այսօր Լոռու մարզպետարանում անցկացվեց «Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց վնասի գնահատման մարզային հանձնաժողվի» նիստը՝ հանձնաժողովի նախագահ, Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանի գլխավորությամբ: Նիստում քննարկվեցին վերջին օրերին մարզի մի շարք համայնքներում ուժեղ քամու հետևանքով տուժած քաղաքացիների կրած վնասների վերաբերյալ ակտերը, որոնք կազմվել և մարզպետարան են ներկայացվել համայնքապետարաններում գործող մշտական գործող հանձնաժողովների կողմից, կային նաև անհատական դիմումներ:
Որոշում կայացվեց որոշ դեպքերում, անհրաժեշտությունից ելնելով, այցելել համայնքներ, տեղում ուսումնասիրություններ իրականացնել, որից հետո ամփոփ տվյալները կտրամադրվեն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ ՀՀ կառավարության ուշադրությանը ներկայացնելու նպատակով: