Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետարանը պատրաստակամ է աջակցելու ծրագրի հաջող ընթացքն ապահովելու հարցում
26.05.2020
Մարզպետ Անդրեյ Ղուկասյանն այսօր ընդունեց «Կանաչ արահետ» կազմակերության նախագահ Նունե Սարուխանյանին: Հանդիպմանը մասնակցում էր նաև մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը:
Ն. Սարուխանյանը հանգամանորեն ներկայացրեց «Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում՝ սահմանային գյուղերում կանաչ առաջընթացի համար» ծրագրի մանրամասները և ակնկալվող արդյունքները: Նա նշեց, որ Լոռու մարզի երիտասարդներն ամենաակտիվն են հայտերի ներկայացման առումով և հույս հայտնեց, որ ծրագրի արդյունքնում շուկայում մրցունակ և հետաքրքիր գաղափարներով օժտված, նախաձեռնող երիտասարդներ կունենանք:
Մարզի ղեկավարն, իր հերթին շնորհակալություն հայտնելով Լոռու մարզը ծրագրում ընդգրկելու համար, նշեց, որ մարզպետարանը պատրաստակամ է աջակցելու ծրագրի հաջող ընթացքն ապահովելու հարցում: