Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Անցկացվեց մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը
25.05.2020
Լոռու մարզպետարանում այսօր տեղի ունեցավ Լոռու մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Մարզի ղեկավարին ներկայացվեցին զորահավաքային տվյալները, ինչպես նաև տեղեկատվություն տրամադրվեց ամառային զորակոչի աշխատանքների կազմակերպման մասին:
Անդրեյ Ղուկասյանն իր նկատառումները հայտնեց գործընթացի վերաբերյալ՝ մասնավորապես առաջարկելով զորահավաքի և կցագրվող տեխնիկայի վերաբերյալ տվյալները՝ համայնքների հետ աշխատանքի արդյունքում, հասցել առավելագույն ճշգրտության:
Քննարկվեցին ընթացիկ աշխատանքների հետ կապված մի շարք այլ հարցեր ևս: