Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ 18.05 – 22.05.2020թ. ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից խոցելի խմբերին տրամադրած նվիրատվությունների վերաբերյալ
25.05.2020
«Ռուսաստանի հայերի միության» կողմից տրամադրված սննդօգնությունը Լոռու մարզպետարանի աջակցող խմբերի և կամավորների կողմից բաշխվել է մարզի սոցիալապես անապահով 170 ընտանիքի (ընդամենը մինչ այժմ՝1313): Աջակցությունը նախատեսված է ընդհանուր առմամբ 1500 ընտանիքի համար:
«Աստղիկ» բարեգործական հիմնադրամի կողմից տրամադրված սննդօգնությունը նշված ժամանակահատվածում մարզպետարանի աջակցող խմբերի և կամավորների կողմից բաշխվել է Վանաձոր համայնքի և Գուգարքի տարածաշրջանի մինչ այժմ՝ 300 ընտանիքի: Ընդհանուր առմամբ այս ծրագրով աջակցություն կցուցաբերվի 500 ընտանիքի:
COAF կազմակերպությունը սննդօգնություն և հիգիենայի պարագաներ է տրամադրել Թումանյանի տարածաշրջանի համայնքների սոցիալապես անապահով 224 ընտանիքի: Ընդհանուր առմամբ այս ծրագրով աջակցություն է ցուցաբերվել 1005 ընտանիքի: Այն կկրի ոչ մեկանգամյա բնույթ:
Լոռու մարզպետարանի կողմից ձեռքբերված սնունդը բաշխվել է ինքնամեկուսացված 35 ընտանիքի(ընդհանուր առմամբ կտրամադրվի 100 ընտանիքի):
Տեղեկատվության տրամադրումը կկրի շարունակական բնույթ: