Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Գայանե Մարկոսյանը շնորհավորել է Կերպարվեստի թանգարանի երկարամյա աշխատակցուհուն
19.05.2020
Թանգարանների միջազգային օրվա առթիվ փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը մարզպետարանի պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է Վանաձորի կերպարվեստի թանգարանի երկարամյա աշխատակցուհի, նախկինում փոխտնօրենի պաշտոնն զբաղեցրած, իսկ այժմ վաստակած հանգստի անցած Շուշանիկ Սահակյանին:
Նա իր և մարզի ղեկավարի անունից ջերմ բարեմաղթանքի խոսքեր է հղել տիկին Շուշանիկին, մաղթել առողջություն և երկար տարիների կյանք՝ հանձնելով նաև մարզպետի շնորհավորագիրը և դրամական պարգև:
Տիկին Շուշանիկն իր շնորհակալությունն է հայտնել մարզի ղեկավարին, փոխմարզպետին գնահատանքի և ուշադրության համար: