Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ 11.05 – 15.05.2020թ. ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից խոցելի խմբերին տրամադրած նվիրատվությունների վերաբերյալ
18.05.2020
«Ռուսաստանի հայերի միության» կողմից տրամադրված սննդօգնությունը Լոռու մարզպետարանի աջակցող խմբերի և կամավորների կողմից բաշխվել է մարզի սոցիալապես անապահով 158 ընտանիքի (ընդամենը մինչ այժմ՝1143):
Հայկական կարմիր խաչի ընկերության Լոռու մարզային մասնաճյուղը ՀՀ Կառավարության կողմից հատկացված սննդօգնությունը և հիգիենայի պարագաները տրամադրել է Սարահարթ համայնքում՝ սոցիալապես անապահով 9 միայնակ ծերերի, Լոռի Բերդում ՝ միայնակ թոշակառու և առավել աղքատ 49 ընտանիքի (Լոռի Բերդում՝ 5, Լեջանում՝ 17, Ուռուտում՝ 6, Ագարակում՝ 7, Բովաձորում՝ 3, Կողեսում՝ 2, Յաղդանում՝ 5, Սվերդլովում՝ 4), Ստեփանավանում՝ սոցիալապես անապահով 187 ընտանիքի, Տաշիրում՝ 145 ընտանիքի, Մեծավանում ՝ 64 ընտանիքի,Սարչապետում՝ 73 ընտանիքի: Ընդհանուր առմամբ այս ծրագրով աջակցություն կցուցաբերվի 1500 ընտանիքի:
Դարպաս համայնքում սոցիալապես անապահով 16 ընտանիքի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից տրամադրվել է սննդօգնություն:
«Աստղիկ» բարեգործական հիմնադրամի կողմից տրամադրված սննդօգնությունը նշված ժամանակահատվածում մարզպետարանի աջակցող խմբերի և կամավորների կողմից բաշխվել է Վանաձոր համայնքի և Գուգարքի տարածաշրջանի ևս 148 ընտանիքի(ընդամենը մինչ այժմ՝ 300): Ընդհանուր առմամբ այս ծրագրով աջակցություն կցուցաբերվի 500 ընտանիքի:
COAF կազմակերպությունը սննդօգնություն և հիգիենայի պարագաներ է տրամադրել Թումանյանի տարածաշրջանի համայնքների սոցիալապես անապահով 781 ընտանիքի: Ընդհանուր առմամբ այս ծրագրով աջակցություն կցուցաբերվի 1009 ընտանիքի և այն կկրի ոչ մեկանգամյա բնույթ:
Տեղեկատվության տրամադրումը կկրի շարունակական բնույթ: