Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կարևորվեց կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու անհրաժեշտությունը
18.05.2020
Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Սարգիս Գրիգորյանը հանդիպում-քննարկում անցկացրեց ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքների պետերի մասնակցությամբ: Ս. Գրիգորյանը կարևորեց անչափահաս իրավախախտ, ուշադրության կենտրոնում հայտնված երեխաների հետ կապված աշխատանքներն առավել համագործակցված և արդյունավետ կազմակերպելը: Նա ընդգծեց նաև կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու անհրաժեշտությունը, որը ևս պետք է իրականացվի բաժին-ոստիկանություն համատեղ ջանքերով:
Համաձայնություն ձեռքբերվեց անհրաժեշտության դեպքում յուրաքանչյուր դեպքի առնչությամբ առանձին քննարկում կազմակերպել: