Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նախագծային աշխատանքներ կիրականցվեն Լոռու մարզի մի շարք դպրոցների համար մարզադահլիճների կառուցման և վերակառուցման նպատակով

12.05.2020

 ՀՀ կառավարության մայիսի 7-ի, թիվ 709 որոշմամբ՝ 2020թ. պետբյուջեում կատարված վերաբաշխման արդյունքում 21 մլն 724 հազար դրամ կհատկացվի Լոռու մարզի՝ Վանաձորի Խ. Աբովյանի անվան թիվ 9, Ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցների, Ստեփանավանի թիվ 1 վարժարանի և Ագարակի միջնակարգ դպրոցի մարզադահլիճների կառուցման նպատակով նախագծային աշխատանքներ իրականացնելու համար:
Եվս 18 մլն 300 հազար դրամ կհատկացվի Վանաձորի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 27 , Ալավերդու թիվ 12 հիմնական դպրոցների, Վարդաբլուրի միջնակարգ դպրոցի մարզադահլիճների վերակառուցման նպատակով նախագծային աշխատանքներ իրականացնելու համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:45:13