Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հայտնի են «Իմ գունեղ Լոռի» խորագրով գունանկարի առցանց մրցույթի մրցանակակիրները
12.05.2020
Ամփոփվել են Լոռու մարզպետարանի և «Ազգային արժեք» մշակույթի համահայկական հիմնադրամի կողմից հայտարարված, Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի-75-րդ տարեդարձին և Շուշիի ազատագրման 28- ամյակին նվիրված «Իմ գունեղ Լոռի» խորագրով գունանկարի առցանց մրցույթի արդյունքները:
Մրցույթին մասնակցում էին Լոռու մարզի դպրոցների 1-ին - 5-րդ դասարանների աշակերտները՝ ընդհանուր առմամբ 531 դպրոցական:
1-ից 3-րդ մրցանակային տեղերը զբաղեցրած 6 դպրոցական(1-ին Շահնազարյան Էֆի,2-րդ՝ Գերյան Լիլիթ, Փիլոսյան Մանե, 3-րդ՝ Պառավյան Ռազմիկ,Թամարյան Մարտուն,Աղաջանյան Դավիթ) կարժանանան հատուկ մրցանակների, 4 մրցանակ կտրամադրվի ժյուրիի կողմից, իսկ լավագույն 28 աշխատանքների հեղինակները Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի կողմից կպարգևատրվեն շնորհակալագրերով:
Շնորհակալագրերի և մրցանակների հանձնելու օրը և վայրը, ստեղծված իրավիճակով պայմանավորված, կտեղեկացվի լրացուցիչ կերպով:
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին գեղեցիկ աշխատանքներ ուղարկելու և դպրոցների կերպարվեստի ուսուցիչներին երեխաների մեջ գեղագիտական ճաշակ դաստիարակելու համար:
Տեղեկացնում ենք նաև, որ նմանատիպ մրցույթները պարբերական բնույթ կկրեն: