Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ծաղիկներ խոնարհվեցին անմար կրակի առջև

11.05.2020

 Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝
Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-րդ տարեդարձին, Հաղթանակի և խաղաղության օրվան նվիրված միջոցառումը մարզկենտրոնում սակավամարդ էր:
Վանաձորի Հայրենական մեծ պատերազմի հաղթանակին նվիրված հուշարձանի մոտ հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած զինվորներին իրենց հարգանքի տուրքը մատուցելու էին եկել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը, Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը, Գուգարաց թեմի առաջնորդ, տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, մարզպետարանի, համայնքապետարանի պաշտոնյաներ, Հայրենական մեծ պատերազմի և արցախյան ազատամարտի վետերաններ, ԵԿՄ անդամներ, զինվորականներ:
Թեմակալ առաջնորդը կատարեց հոգեհանգստի կարգ, աղոթք հնչեցրեց ՝ հանուն հայրենիքի զոհվածների հոգիների խաղաղության և Հայաստանի ու հայ ժողովրդի բարգավաճման ու խաղաղության համար:
Ապա ներկաները ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի առջև:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:45:13