Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ 04.05–08.05.2020թ. ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից խոցելի խմբերին տրամադրած նվիրատվությունների վերաբերյալ
11.05.2020
Վանաձոր համայնքում Նոր Զովք խանութների ցանցը համայնքի սոցիալապես անապահով 43 ընտանիքի տրամադրել է սնունդ:
Ստեփանավան համայնքում բարերարի կողմից հատկացվել է սննդօգնություն 20 անապահով ընտանիքի:
Տաշիր համայնքի թիվ 1 ՆՈՒՀ-ի և Տաշիրի համայնքապետարանի կողմից սոցիալապես անապահով և միայնակ ապրող 5 ընտանիքի տրամադրվել է սնունդ:
Լոռի Բերդում բարերարների կողմից համայնքի բնակավայրերի 5 անապահով ընտանիքի տրամադրվել է սննդօգնություն (Լոռի Բերդ՝ 2 , Լեջան՝ 1 ընտանիք, Ուռուտ՝ 1, Ագարակ՝ 1 ընտանիք):
«Աստղիկ» բարեգործական հիմնադրամի կողմից տրամադրված սննդօգնությունը նշված ժամանակահատվածում մարզպետարանի աջակցող խմբերի և կամավորների կողմից բաշխվել է Վանաձոր համայնքի և Գուգարքի տարածաշրջանի 152 ընտանիքի: Ընդհանուր առմամբ այս ծրագրով աջակցություն կցուցաբերվի 500 ընտանիքի:
«Ռուսաստանի հայերի միության» կողմից տրամադրված սննդօգնությունը Լոռու մարզպետարանի աջակցող խմբերի և կամավորների կողմից բաշխվել է Վանաձոր համայնքի սոցիալապես անապահով 126 ընտանիքի:
Տեղեկատվության տրամադրումը կկրի շարունակական բնույթ: