Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անդրեյ Ղուկասյան. «Իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհած մեր հերոսներին պարտական ենք ամբողջ կյանքում»

08.05.2020

 Շուշիի ազատագրման 28-ամյակի և Երկրապահի օրվա առթիվ մարզային իշխանությունները՝ մարզպետ Անդրեյ Ղուկասյանի գլխավորությամբ, այսօր իրենց խոնարհումը հայտնեցին հանուն հայրենիքի իրենց կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակին ու անսահման երախտագիտությունը՝ նրանց, ովքեր մեզ հետ են, մեր կողքին:
Մայիսի 8-ն ամբողջությամբ նվիրված էր հենց նրանց:
Ի պատիվ ազգային ազատագրական պայքարում հայ կամավորականների սխրանքի` առավոտյան Գուգարաց թեմի առաջնորդարանին կից` Վանաձորի Սբ. Սարգիս եկեղեցու բակում՝ հանդիսապետությամբ թեմակալ առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, տեղի ունեցավ միջոցառում՝ մարզպետ Անդրեյ Ղուկասյանի, մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանի, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի, Գուգարաց թեմի հոգևոր դասի, մարզպետարանի ու քաղաքապետարանի պաշտոնյաների, Երկրապահ կամավորական միության անդամների մասնակցությամբ։
Թեմապատկան «Վարդանանց հետնորդներ» նվագախումբն իր կատարումներով պանծացրեց Շուշիի քաջերի անմահ հիշատակը:
Ներկաները նախ աղոթք հնչեցրեցին, ապա մեկ րոպե լռությամբ հարգեցին ռազմի դաշտում ընկած հերոսների հիշատակը և ծաղիկներ դրեցին առաջնորդարանի բակում տեղադրված Շուշիի ազատագրմանը նվիրված խաչքարին:
Այնուհետ մարզային և քաղաքային իշխանության, հոգևոր դասի ներկայացուցիչները ծաղիկներ խոնարհեցին սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանին:
Այցելություն կատարվեց նաև Վանաձորի զինվորական պանթեոն: Ներկաները դարձյալ մեկ րոպե լռությամբ հարգեցին հերոսների հիշատակը և ծաղիկներ խոնարհեցին նրանց շիրիմներին:
-Իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհած մեր հերոսներին պարտական ենք ամբողջ կյանքում, թող միշտ վառ լինի նրանց հիշատակը,-իր խոսքում նշեց Անդրեյ Ղուկասյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 11:32:06