Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

06.05.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախաձեռնում է միջին դասարանների(5-9-րդ) աշակերտների շրջանում «Մնա տանը-եղիր առողջ» խորագրով ֆիզկուլտուրային համալիր վարժությունների տեսաձայնագրությունների մրցույթ, որի նպատակն է խթանել երեխաների շրջանում ֆիզիկական կուլտուրան և ֆիզիկական դաստիարակությունը:
Տեսաձայնագրությունները պետք է ներկայացվեն krtutyun.lori@gmail.com էլեկտրոնային հասցեին՝ մայիսի 7- մայիսի 22-ը՝ ժամը 18.00-ն:
Տեսաձայնագրություններից լավագույն 3-ը կներկայացվեն ՀՀԿԳՄՍ նախարարություն, որոնք էլ կտեղադրվեն ՀՀԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջում և կպարգևատրվեն համապատասխան շնորհակալագրերով:
Ներկայացվող պահանջները՝
- Տեսաձայնագրությունները պետք է լինեն 1-3 րոպե տևողությամբ, որոնք կարող են ուղեկցվել երաժշտությամբ,
- Տեսաձայնագրության մեջ պետք է մասնակիցը ներկայացնի իրեն, նշելով մարզը, համայնքը և դպրոցը:
- Համալիր վարժությունները պետք է ուղեկցվեն մի քանի վարժությունների համադրությամբ և գեղեցիկ կատարումներով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 11:32:06