Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզի համայնքների կողմից ներկայացված պարարտանյութի պահանջարկն ամբողջությամբ կբավարարվի
06.05.2020
Այսօր ազոտական պարարտանյութի հերթական խմբաքանակը՝ շուրջ 62 տոննա, մատակարար կազմակերպության կողմից և Լոռու մազպետարանի աշխատակիցների մասնակցությամբ բաշխվեց Թումանյանի և Գուգարքի տարածաշրջանների համայնքներին: Վաղը և մյուս օրը կբաշխվի ևս 125 տոննա՝ այս անգամ արդեն Սպիտակի և Տաշիրի տարածաշրջանների համայնքներին:
Հաջորդ շաբաթ մարզ կներկրվի 190 տոննա ազոտական պարարտանյութ, որը նախատեսվում է բաշխել Սպիտակի, Տաշիրի և Ստեփանավանաի տարածաշրջանների համայնքներին:
Այսպիսով՝ մարզի թվով 28 համայնքի կողմից ներկայացված 1060 տոննա պարարտանյութի պահանջարկն ամբողջությամբ կբավարարվի:
Հիշեցնենք, որ Լոռու մարզպետարանը, համագործակցելով հանրապետությունում պարարտանյութի ներկրմամբ զբաղվող մի շարք ընկերությունների հետ, ամենացածր գին ներկայացրած ընկերությունների ցանկը տրամադրել էր մարզի համայնքներին՝ առաջարկելով օգտվել ընձեռված հնարավորություններից: Թեև ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ գործընթացը փոքր-ինչ ձգձգվեց, սակայն իրականացված հետևողական ջանքերի շնորհիվ խնդիրն, այնուամենայնիվ լուծում ստացավ: