Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետարանն ու «Աստղիկ» հիմնադրամը 900000 դրամ կհատկացնեն Պուշկինոյում Մովսիսյանների փլված տանիքի վերականգնման համար

04.05.2020

 Լոռու մարզպետարանը հավատարիմ մնալով խոստմանը (https://www.facebook.com/permalink.php?story_fbid=728586467913400&id=244085213030197) իրականացրել է Գյուլագարակ խոշորացված համայնքի Պուշկինո բնակավայրում բնակվող Մովսիսյանների ընտանիքի տան տանիքի վերականգնման նախագծանախահաշվային աշխատանքներ:Ինչպես հայտնի է, այն օրեր առաջ փլուզվել էր առատ ձյան հետևանքով:
Տանիքի վերականգնման համար անհրաժեշտ շինանյութի ձեռք բերման համար ընդհանուր առմամբ անհրաժեշտ կլինի 900.000 դրամ, որից 500.000 դրամը պատրաստակամություն է հայտնել վճարելու սիրելի գործընկեր <<Աստղիկ>> բարեգործական հիմնադրամը, 400.000 դրամ էլ կհատկացնի Լոռու մարզպետարանը:
Լոռու մարզպետարանի մասնագետները պատրաստ են ընտանիքին աջակցելու նաև տանիքի վերականգնման աշխատանքների կազմակերպման հարցում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 11:32:06