Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ 27.04–30.04.2020թ. ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից խոցելի խմբերին տրամադրած նվիրատվությունների վերաբերյալ
04.05.2020
Ստեփանավանի համայնքապետարանի կողմից հատկացվել է օգնություն վագոն-տնակներոմ ապրող 12 ընտանիքի: Ստեփանավան համայնքի բնակիչ Սվետլանա Դանիելյանը շուրջ 300 դիմակ է պատրաստել և նվիրել է Ստեփանավանի բժշկական կենտրոնին:
Թումանյան համայնքում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի և Թումանյանի համայնքապետարանի համագործակցությամբ 65 տարեկանից բարձր` 185 միայնակ ծերերին տրամադրվել են սնունդ, դիմակներ, ձեռնոցներ և ախտահանիչ միջոցներ։
Լեռնապատ համայնքում ՌԴ-ում ապրող գործարար՝ Արշակ Արամայիսի Բաբայանի կողմից սննդօգնություն է տրամադրվել համայնքի 40 ընտանիքի (30 նպաստառու,4 սոցիալապես անապահով, 3 միայնակ տարեց, 1 ազատամարտիկ, 2 հաշմանդամություն ունեցող):
«Ռուսաստանի հայերի միության» կողմից տրամադրված սննդօգնությունը Լոռու մարզպետարանի աջակցող խմբերի և կամավորների կողմից բաշխվել է Թումանյանի, Ստեփանավանի, Սպիտակի, Տաշիրի տարածաշրջանների և Վանաձոր քաղաքի սոցիալապես անապահով 859 ընտանիքի:
Տեղեկատվության տրամադրումը կկրի շարունակական բնույթ: