Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեծ հայրենականի մասնակիցները՝ ուշադրության կենտրոնում

04.05.2020

Այսօր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ընդունեց Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ալեքսանդր Կոպնինին, Գյումրիում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի տնօրեն Հարություն Համբարձումյանին, 102–րդ ռուսական ռազմակայանի, Լոռու մարզում ռուսական համայնքի, հյուպատոսարանի, գիտության և մշակույթի կենտրոնի ներկայացուցիչներին:
Ընդունելությանը ներկա էին նաև մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Սպարտակ Ղուբաթյանը:
Մարզի ղեկավարին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ հյուպատոսը ներկայացրեց այցի գլխավոր առաքելությունը, այն է՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Հայրենական մեծ պատերազմի 75-ամյակի հոբելյանական մեդալները հանձնել Լոռու մարզում բնակվող ռուսազգի երկու վետերաններին: Ա. Կոպնինն, օգտվելով առիթից, նաև իր երախտագիտությունը հայտնեց մարզի ղեկավարին Հայրենական մեծ պատերազմի վետերանների, ինչպես նաև մարզում ռուսական համայնքի ներկայացուցիչների նկատմամբ ցուցաբերած ուշադրության և հոգատար վերաբերմունքի համար:
Անդրեյ Ղուկասյանն, իր հերթին ողջունելով հյուրերին, նշեց, որ Մայիսի 9-ին ընդառաջ մարզում բնակվող մյուս վետերաններին ևս ուշադրություն կցուցաբերվի.
-Ցավոք, ստեղծված իրավիճակում չենք կարողանա իրականացնել այն միջոցառումները, որոնք նախատեսել էինք: Մեծ հայրենականի վետերանները մեր մշտական ուշադրության կենտրոնում են, և այդ օրը նույնպես մենք տարբերակ կգտնենք նրանց շնորհավորելու ու մեր երախտիքի խոսքը հայտնելու,-ասաց նա:
Ընդունելությունից հետո մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, հյուպատոս Ա. Կոպնինը մյուս հյուրերի ուղեկցությամբ այցելեցին վետերաններին՝ Վանաձորում բնակվող Վլադիմիր Ռոմանովիչ Ռապացկու և Ֆիոլետովո համայնքում բնակվող՝ Պյոտոր Ֆյոդորովիչ Արինինի բնակարաններ՝ տեղում հանձնելով հոբելյանական մեդալները, մարզպետ Անդրեյ Ղուկասյանի կողմից նաև՝ շնորհավորագրեր և դրամական պարգևներ:
Վետերանների համար հատուկ անակնկալ էր նախապատրաստել 102-րդ ռուսական ռազմակայանի զինվորական նվագախումբը՝ «Հաղթանակի օրը» երգի կատարումը նվիրելով նրանց: Ի դեպ, Վլադիմիր Ռապացկին, ով շուրջ 20 տարի ղեկավարել է 3-րդ բանակային կորպուսի զինվորական նվագախումբն, ինքն անձամբ հանդես եկավ՝ որպես խմբավար:
Վետերաններն իրենց երախտիքի խոսքը հայտնեցին և՛ մարզի ղեկավարին, և՛ հյուպատոսին ուշադրության համար, իսկ վերջիններս խոստացան այցելել նաև Մեծ հաղթանակի 80-ամյակին՝ մաղթելով նրանց առողջություն և երկար տարիների կյանք:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 11:32:06