Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շրջայցերը կկրեն պարբերական բնույթ

30.04.2020

 Մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հանձնարարությամբ մարզպետարանի քաղաքաշինության վարչության պատասխանատուները Թումանյանի տարածաշրջանում՝ «Թումանյան ՃՇՇՁ» ընկերության ներկայացուցիչների ուղեկցությամբ տեղում հետևել են մարզային նշանակության ճանապարհների ամառային սպասարկման աշխատանքերին:
Այցի շրջանակներում նրանք եղել են նաև Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական մայրուղու(Մ6) Թումանյան-«Սանահին» կայարան(աշխատանքներ է իրականացնում «Հորիզոն 95» ՍՊԸ-ն) և «Սանահին» կայարան-Ախթալա ճանապարհահատվածներում(կապալառու ընկերությունն է «ԱԱԲ պրոեկտը»): Ինչպես հայտնի է, աշխատանքները վերսկսվել են շուրջ 10 օր առաջ:
Այցելության պահին ճանապարհի Թումանյան-«Սանահին» կայարան ճանապարհահատվածի առանձին տարածքներում իրականացվում էին հողային և խճային պաստառի տեղադրման, իսկ «Սանահին» կայարան-Ախթալա ճանապարհահատվածի առանձին տեղամասերում՝ հողային, խճային պաստառի և խոշորահատիկ ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ:
Շրջայցերը կկրեն պարբերական բնույթ՝ նպատակ ունենալով հետևել իրականացվող աշխատանքների որակին։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 11:32:06