Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աջակցություն՝ մարզի 1500 ընտանիքի
29.04.2020
«Ռուսաստանի հայերի միությունը» Լոռու մարզպետարանին է տրամադրել սննդօգնության տարողունակ փաթեթներ, որոնք առաջիկա օրերին մարզպետարանի աջակցության խմբերի, կամավորների միջոցով կբաշխվեն մարզի սոցիալապես խիստ անապահով 1500 ընտանիքի:
Ինչպես հայտնի է, արտակարգ դրության սահմանումից հետո նմանատիպ բարեգործական ծրագրերը շարունակական բնույթ են կրում, որոնց մասին հանրությունը տեղեկացվում է տարբեր հրապարակումների, նաև յուրաքանչյուր երկուշաբթի մեր կողմից հրապարակվող տեղեկանքի միջոցով:
Լոռու մարզպետարանը, չափազանց կարևորելով նմանատիպ աջակցության ծրագրերը, շնորհակալություն է հայտնում բոլոր այն կազմակերպություններին, բարերարներին, որոնք այս դժվարին օրերին օգնության ձեռք են մեկնում մարզի կարիքավոր ընտանիքներին: