Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Եվս 50 սմարթֆոն՝ Լոռու մարզին
27.04.2020
COVID-19-ի դեմ համակարգված պայքարի և հեռավար կրթությունը նաև սոցիալապես խոցելի խմբերում ընդգրկված ընտանիքների դպրոցահասակ աշակերտներին հասանելի դարձնելու ծրագրի» շրջանակներում Վիվա-ՄՏՍ ընկերության կողմից ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը նվիրաբերված սմարթֆոններից 50-ը տրամադրվել է Լոռու մարզին։ Քանի որ մարզում առկա պահանջարկի համեմատությամբ սմարթֆոնների քանակությունը խիստ սահմանափակ է, հետևաբար դրանք տրամադրվել են գյուղական բնակավայրերի 3 անչափահաս դպրոցահասակ երեխաներ ունեցող, սոցիալապես խիստ անապահով ընտանիքներին, ընդ որում յուրաքանչյուր համայնքից՝ մեկական:
Հեռավար կրթության կազմակերպմանն ուղղված աջակցության ծրագրերը շարունակական բնույթ են կրում: