Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հիշատակի միջոցառում՝ նվիրված Մեծ եղեռնի անմեղ զոհերին
27.04.2020
Այս տարի Ցեղասպանության հիշատակման միջոցառումներն առաջին անգամ, ստեղծված իրավիճակից ելնելով, մարդաշատ չէին նաև Վանաձորում:
Միայն Սուրբ Աստվածածին եկեղեցում ապրիլի 24-ին, առավոտյան ժամը 10:30-ին `
ի հիշատակ հանուն հայրենիքի և հավատի սուրբ նահատակների Գուգարաց թեմի առաջնորդ, բարձրաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի ձեռամբ մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ:
Ներկա էին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչներ: `
Ժամը 12:00-ին մեկ րոպե լռությամբ ներկաները հարգանքի տուրք մատուցեցին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: Լռության րոպեից հետո հնչեցին Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցիների զանգերը 3 րոպե տևողությամբ:
Պատարագից հետո եկեղեցու բակում գտնվող Նահատակաց պուրակում, եղեռնի անմեղ զոհերին նվիրված խաչքարի առջև տեղի ունեցավ հոգեհանգստի կարգ: Ապա ներկաները ծաղիկներ խոնարհեցին խաչքարին: